Հասարակություն 

Ուշագրավ զարգացումներ՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքով հարուցված քրգործում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:

Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձինք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, և նա որոշել է այսպես փրկել իրավիճակը:

Թեև չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ և ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից