Քաղաքական 

Սպիտակ տունը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթին

Սպիտակ տունն ընդահնուր առմամբ աջակցում է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը, սակայն դժգոհություն կա՝ կապված նախագահի լիազորությունները սահմանափակելու մասով: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի օրենսդրական հարցերով տնօրեն Մարկ Շորտին:

Մասնավորապես խոսքը վերաբերում է այն սահմանափակմանը, որ ԱՄՆ նախագահը ստիպված կլինի ստանալ Կոնգրեսի թույլատվությունը, եթե հանկարծ որոշի թուլացնել պատժամիջոցները:

Շորտի խոսքերով, այս փաստաթուղթը մարտահրավեր է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ չի տալու Սպիտակը տանն անհրաժեշտության դեպքում արագ որոշում կայացնել:

Ամեն դեպքում նա նշել է, որ նախագահը կողմ է փաստաթղթին:

 

 

Նույն շարքից