Հասարակություն 

ԱՄՆ-ում ռազմական օդանավ է կործանվել. Կա 16 զոհ

ԱՄՆ Միսսիսիպի նահանգում ռազմական օդանավի կործանման արդյունքում 16 զոհ կա, այս մասին հայտնում է  CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Նշվում է, որ օդանավում գտնվողներից որևէ մեկին չի հաջողվել ողջ մնալ:

Ավելի վաղ  ԱՄՆ ծովային հետևակն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ KC-130 օդանավը վթարի է ենթաարկվել, սակայն այլ մանրամասներ չկային:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 10-ին:

 

Նույն շարքից