Հասարակություն 

Ուորրեն Բաֆֆեթը ավելի քան 3 միլիարդ դոլար է փոխանցել բարեգործությանը

Ամերիկացի հայտնի գործարար Ուորրեն Բաֆֆեթը իրեն պատկանող Berkshire Hathaway ընկերության՝ 3,17 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթերը փոխանցել է բարեգործական հիմնադրամներին:

Ինչպես հայտնվում է Berkshire Hathaway-ի տարածած հայտարարության մեջ,  Բաֆֆեթն իր միջոցները փոխանցել է Բիլ և Մելանյա Գեյթսերի հիմնադրամին, Susan Thompson Buffett Foundation-ին, Sherwood Foundation-ին, Howard G. Buffett Foundation-ին  և NoVo Foundation-ին, որը ղեկավարում են իր դուստրը և որդիները:

Հարկ է նշել, որ Բաֆֆեթը, Բիլ Գեյթսի, Մարկ Ցուկերբերգի և այլոց հետ միասին համարվում է բարեգործությանն ամենաշատ միջոցներ տրամադրող գործարարներից մեկը

 

 

Նույն շարքից