Հասարակություն 

Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները

Հայաստանում այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկել են ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները, հայտնում է կազմակերպության կայքը:

Նշվում է, որ զորավարժություններն ընթանում են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ:

Զորավարժությունները տևելու են 3 օր և անց են կացվելու ՀՀ ոստիկանության կրթական համալիրում: Հավաքին մասնակցում են  Հայաստանի ոսիկանության, Բելոռուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ՆԳՆ-երի, ինչպես նաև Ղազախստանի ազգային գվարդիայի և Ռուսաստանի ազգային գվարդիայի դաշնային ծառայության զորքերի ղեկավար անձնակազմերը:

Նույն շարքից