Ամերիկյան Օկլահոմա նահանգում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի հավաքագրման կենտրոնի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ին: Այդ պահին դեպքի վայրում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան:
Գործի քննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն: Չի բացառվում, որ կատարվածը ներքին ահաբեկչության դրսևորում է: