Հասարակություն 

Մոդելը սրբիչով ծեծել է իրեն մերկ վիճակում ձերբակալել ցանկացող ոստիկանին

Ինսթեգրամի աստղերից Բրիսսա Դոմինգես-Գարսիան սրբիչով ծեծի է ենթարկել ոստիկանին, ով փորձել է մոդելին ձերբակալել, երբ վերջինս մերկ է եղել:

Մինչ միջադեպը հյուրանոցի ղեկավարությունը, որտեղ հանգստանալիս է եղել մոդելը, խնդրել է վերջինիս հեռանալ, սակայն երբ հնչել է բացասական պատասխան, դեպքի վայր է հրավիրվել ոստիկանության աշխատակից, ով էլ դարձել է աղջկա «զոհը»:

Ավելի ուշ տուժող ոստիկանն ասել է, որ հարձակման ժամանակ Բրիսսան փորձել է կծել իրեն՝ վերջինիս նման պահվածքը բացատրելով ալկոհոլի ազդեցությամբ:

Բրիսսային մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու և ոստիկանի վրա հարձակվելու համար:

Նույն շարքից