«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Al Sumaria հեռուստաընկերությանը:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ալ-Բաղդադին ամենայն հավանականությամբ ոչնչացվել է Ռաքքայի շրջանում ռուսական ուժերի հասցրած հարվածի արդյունքում:
Հունիսի վերջին իրանական մամուլը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր ալ-Բաղդադիի դին: