Հասարակություն 

Թուրքական լողափում փորձել են բռնաբարել բրիտանացի զբոսաշրջիկին

Բրիտանացի զբոսաշրջիկը հայտարարել է, որ Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մարմարիս լողափում, անհայտ տղամարդը փորձել է բռնաբարել իրեն, հայտնում է Mirror-ը:

45-ամյա կնոջ խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել մայիսին, երբ ինքը լողափում հանգստանալիս է եղել ամուսնու և դստեր հետ:

Բրիտանուհին նշել է, որ ճակատագրական օրը վերոնշյալ տղամարդն առաջարկել է իրեն հյուրանոց տանել, սակայն տարել է անհայտ ուղղությամբ, իսկ երբ իրենք հասել են անտառ, այդ տղամարդը պատռել է իր հագուստը և փորձել է բռնաբարել:

Բարեբախտաբար այդ կնոջը հաջողվել է ազատվել հանցագործից:

Ավելի վաղ Մարմարիսում հարձակման էր ենթարկվել մեկ այլ բրիտանուհի:

 

 

Նույն շարքից