2017/07/12 10:18 Հասարակություն Վթարի արդյունքում 20-ամյա երիտասարդ է մահացել Հուլիսի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Ազատության փողոցում բախվել է հենասյանը: Վարորդը՝ 1997 թ. ծնված Հարություն Ավետիսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: