Հասարակություն Տնտեսություն 

Կառավարությունը պաշտոնապես խաչ է քաշում տրոլեյբուսների վրա

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել բացառել տրոլեյբուսային տնտեսության զարգացումը 2008-2013թթ տրանսպորտի նախարարության աշխատանքի ծրագրից: Կառավարության կողմից արտոնված ծրագրում ընդգծվում է, որ տրոլեյբուսային նոր երթուղիները անհեռանկարային են, քանի որ տրոլեյբուսային պարկի համալրումը պահանջում է ֆինանսական ծախսեր, ինչն անհամատեղելի է ցածր ուղևորահոսքի ու ուղևորափոխադրման բարձր ինքնարժեքի հետ:


Այդ որոշումը հակասում է 2013-15թթ Երևանի քաղաքապետարանի քաղաքային տրանսպորտի զարգացման սխեմային, որով նախատեսվում է երկու նոր տրոլեյբուսային երթուղի:


Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտ չի համարում խաթարված ցանցի վերանորոգումը, որի մաշվածության մակարդակը 85-90 տոկոսի սահմաններում է: Ընդ որում, ավտոբուսներին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան տրոլեյբուսներին: Ամիսներ առաջ NEWS.am-ի թղթակցի այդ մասին հարցին տրանսպորտի ոլորտի պաշտոնյաներից մեկը նշել էր. «Կզբաղվենք նաևտրոլեյբուսներով, երբ ժամանակը գա»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից