Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ վերջինիս մեղադրելով ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործության մեջ: Այս մասին հայտնում է բրիտնական Independent թերթը:
Նշվում է, որ թվով 5 շվեդ պատգամավորներ դիմել են երկրի դատախազությանը՝ պահանջելով պարզել, թե ինչ դերակատարում է ունեցել Էրդողանը 2015 թվականից սկսած թուրքական բանակի և քրդական զինված միավորումների միջև հակամարտության մեջ:
Սա Շվեդիայում առաջին բողոքն է, որը ներկայացվում է այլ երկրի ղեկավարի դեմ: Այստեղ նշվում է մի շարք այլ գործիչների մասին, այդ թվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի անունը: Եթե բողոքը հաստատվի, չի բացառվում, որ Էրդողանին ձերբակալելու մասին որոշում կկայացվի:
Կարևոր որոշումը կայացնելու է Շվեդիայի դատախազությունը: