Քաղաքական 

Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը շարունակում է աճել. ԱՄՆ ԿՀՎ տնօրեն

Տարածաշրջանում Իրանի ազդեցությունն ու ուժը շարունակում է աճել: Նման կարծիք հայտնել է ԿՀՎ տնօրեն Մարկ Պոմպեոն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է մնալ ահաբեկչությունը հովանավորող խոշորագույն պետությունը: Նրանց ուժն ու ազդեցությունը շարունակում է աճել: Դա տեղի ունենում հատկապես վերջին տարիների ընթացքում»,-ասել է Պոմպեոն՝ նշելով, որ Իրանը ձգտում է առաջատար դառնալ տարածաշրջանում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունները կանխելու համար:

 

 

Նույն շարքից