Քաղաքական 

Միջնորդներն առաջարկել են այս տարի կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում

Ղարաբաղյան հակամարտության միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել են  այս տարի հանդիպում կազմակերպել: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, այս մասին հայտարարվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում:

Ինչ վերաբերում է հենց արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը, ապա այն տեղի է ունենալու այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են շփման գծում կայունության հաստատումը՝ այս հարցում հիշատակելով Վիեննայի  և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

 

 

Նույն շարքից