Վերլուծական Քաղաքականություն 

Բարաք Օբաման մեր օրերի ամենամիայնակ առաջնորդն է

analitik.am
Կարելի է փաստել, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման մեր օրերի ամենամիայնակ առաջնորդն է, քանի որ ճակատագրի բերումով, Օբամայի և նրա վստահելի և ամենամոտ խորհրդականների տեսակետերը կրկին բաժանվում են:


Ազգային անվտանգության գծով նրա խորհրդական Սյուզան Ռայսը Օբամային հրահրում է աշխարհի բոլոր անկյուններում պատերազմ սկսել: Ռայսը, կարելի է ասել, մեր օրերի Թեդի Ռուզվելտն է և լիովին կարելի է պատկերացնել, թե ինչպես է Ռայսը թուրն այս ու այն կողմ հարվածելով, կտրում իր թշնամիների գլուխները պատերազմի ժամանակ: Չէ՞ որ 1996 թվականին Սյուզան Ռայսը Կոնգոյում տեղի ունեցող պատերազմի պատասխանատուն էր և նրա շնորհիվ է, որ այդ պատերազմը խլեց ավելի քան հինգ միլիոն մարդու կյանք: Այժմ թույլ և մեկուսացած Օբաման փորձում է իր գործողություններով Վլադիմիր Պուտինին սարքել «Ադոլֆ Հիտլեր»: Ապրիլի 17-ին ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը «քանդվում» է, քանի որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինական «Աջ Սեկտորը» մի քանի ազգայնականների գործողությունները չեն ուզում կանգնեցնել, ովքեր Ուկրաինայում այժմ իշխանություն են: «Աջ Սեկտորը» ծայրահեղ ազգայնականների մի խումբ է, որը առաջին անգամ Մայդանում ոստիկանների դեմ զենք օգտագործեց: Այժմ նրանք ունեն բավականին շատ զենք և պարբերաբար դրանք օգտագործում են անմեղ քաղաքացիների դեմ:
 
 
Օբամայի վստահելի մարդիկ՝ Սյուզան Ռայսը և Վիկտորյա Նուլանդը փետրվարին աջակցում էին Յանուկովիչի դեմ դուրս եկած ազգայնականներին: «Աջ Սեկտորի» ահաբեկիչներն իրենց լոզունգները և խորհրդանիշերն այժմ օգտագործում են հասարակության շրջանում վախ առաջացնելու համար: Նրանք մեղավոր են նաև Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումների և այդ բախումների ընթացքում զոհվածների համար: «Աջ Սեկտորը» սերտ կապի մեջ է Լեհաստանի, Հունգարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի նույնատիպ ազգայնական կազմակերպությունների հետ և ակտիվ համագործակցում է նրանց հետ՝ ավելի խարխլելով Ուկրաինայի պետականությունը: Այս ահաբեկչական մաֆիոզ կազմակերպությունները կարողանում են թաքնվել Ուկրաինայի իշխանությունների հետևում: Եվ այս ամեն ինչն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հիմար արտաքին քաղաքականության արդյունքն էր: Փոխանակ Արևմուտքը փորձի հարթել Ռեյսի, Նուլանդի և Օբամայի պատճառով առաջացած բախումներն Ուկրաինայում և կայունացնել իրավիճակն այնտեղ, նրանք Ռուսաստանի հանդեպ ինչ-որ անհասկանալի և ծիծաղելի պատժամիջոցներ կիրառելով են զբաղված: ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում խաղաղ բանակցությունները վերածվեն բախումների և խլեն հազարավոր անմեղ քաղաքացիների կյանք: Կարելի է ասել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բաղկացած է մի քանի հոգեկանների խմբից, որն այնքան էլ հուսադրող փաստ չէ ամբողջ աշխարհի համար: Իսկ այն, որ ԱՄՆ պետդեպարտամենտը փորձում է մոլորեցնել նաև իրենց «խեղճ ու միայնակ» նախագահին, ավելի մեծ հանցագործություն է:
 
 
Օբամանի գլխավոր հիմարությունն այն է, որ թույլ է տվել, որպեսզի իրեն շրջապատեն հիմարները, ինչպիսիք են Սյուզան Ռայսը, Սամանտա Պաուերը, Ջոն Բրեննանը, Հիլարի Քլինթոնը և այլոք: Այսքանից կարելի է եզրակացնել, որ աշխարհում ԱՄՆ Նախագահ Օբաման միայնակ է և ամբողջ աշխարհի խնդիրները միայն նրա ուսերին են ծանրացած:
 
 
Նա փորձում է ամեն ինչ անել սառը պատերազմից «խուսափելու» համար, ինչպես որ ամենավերջին վայրկյանին դիվանագիտորեն կարողացավ խուսափել Սիրիա-ԱՄՆ պատերազմից: Այժմ հարց է առաջանում, արդյոք Օբաման այնքան ուժեղ կգտնվի, որպեսզի կարողանա խուսափել նաև արդեն հասունացող Ռուսաստան-ԱՄՆ պատերազմից, որը տեղի կունենա Ուկրաինայի կենտորնում....ժամանակը գնում է:
 

Նույն շարքից