Վերլուծական Քաղաքականություն 

Սովետական և հետսովետական պատերազմ

analitik.am

Այն ինչ այժմ կատարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքակրթության կոնֆլիկտ է, անցյալի և ապագայի արժեհամակարգային կոնֆլիկտ: Դուք համաձա՞յն եք այս մտքի հետ: Կարծում եմ բոլորդ էլ կհամաձայնեք, քանի որ վերոնշյալը հաստատվում է շատ ապացույցներով:

 

 Լավ հասկանալու համար, փորձենք ավելի մանրամասն ներկայացնել երկու կողմերի տարբերություններն ու ընդհանրությունները: Ուկրաինան կործանում է Լենինի հուշարձանները, երազում է ԵՄ կազմում ընդգրկվել, բայց այդ ամեն ինչի հատ մեկտեղ կարմիր կակաչներով հարգում է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Ինչպե՞ս հասկանալ սա:

 

Ռուսաստանն ապրում է Սովետական Միության գաղափարախոսություններով՝ խոնարհվելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակի առջև, դեմ է արտահայտվում ամերիկյան հռետորությանը և փորձում է ամեն կերպ Արևմուտքին թույլ չտալ մտնել և ղեկավարի դեր ստանձնել նախկին Սովետական Միության տարածք:

 

Արտաքին մասնիկները խաբուսիկ և խորամանկ ծուղակներ են: Կապեցիր ժապավենը, տոնեցիր  Հաղթանակի օրը , ուրեմն դու նրանց կողմից ես և հարգում ես Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը, ինչպես որ անում է Ուկրաինան, բայց միևնույն ժամանակ հանուն Արևմուտքի կործանում  իր երկիրը, որը հենց այդ զոհվածների շնորհիվ է, որ հիմա ունեն: Այս ամեն ինչը շատ ցուցադրական, հասարակ ու շատ սխալ է:

 

Սովետական միության մարդը մեր օրերում մեծ երեխա է, ով ապրում է հավատով և հրաշքների ակնկալիքով: Եվ այժմյան բոլոր խնդիրները, որոնք առաջացել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հենց այդ մարդկանց մտածելակերպի պատճառով են ստեղծվել, քանի որ այդ մարդիկ ընդամենը հինգ հարյուր օրվա ընթացքում ակնկալում են տնտեսական հեղափոխություն, որն անհնար է:

 

Ուկրաինական կողմն էլ մեծ հավատով է լցված Արևմուտքի հանդեպ և ամեն կերպ փորձում է, մերժելով ռուսականը, ընդունել արևմտյան արժեքները: Արևմուտքն էլ հենց դրան է սպասում, որպեսզի կարողանա մեկ հարվածով կործանել Սովետական Միության նախկին հանրապետությունների գերակա ուժ հանդիսացող Ռուսաստանին և իր ղեկավար դերը հաստատել այդ տարածքներում:

 

 Այժմ և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում սովետական մարդը թերթերում կարդում է քաղցր կամ դառը ճշմարտությունը, բայց կարևորը «ճշմարտության» փաստն է: Իհարկե, նաև քաղաքականությամբ է հետաքքրվում և աջակցում է ժողովրդավարության զարգացմանը, նրանք հավատում են իրենց երկրի առաջընթացին: Ուկրաինայում այժմ 1990-ականներից մնացած միայն այս արտահայտություններն են հիշում. «Ռուսաստան, դու լրիվ ես հիմարացել», «Որտե՞ղ է մեր բանակը», «Ստրուկներն ընտրություն չեն կարող անել»:

 

Այո՛, այս արտահայտությունները շատ սովետական են ,և զարմանալի է, որ այսպիսի զարգացած ու խորամանկ աշխարհում Ուկրաինայում մարդիկ դեռ այդքան միամիտ են: Բայց այդքանի հետ մեկտեղ, չենք կարող մերժել նաև, որ Գայդերի ընտրողը իհարկե, հենց սովետական մարդն է, միանշանակ սովետական մարդը:

Նույն շարքից