Հասարակություն 

Քաղաքացու կախված դի՝ Երևանում

Հուլիսի 12-ին, ժամը 22:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող հողամասերից մեկում հայտնաբերվել է կախված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները հայտնաբերել են 1978 թ. ծնված Ա. Բ.-ի դին՝ ծառից կախված, իջեցրել այն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը զոհի հարազատներն ցուցաբերել է հոգեբանական ուղղորդում:

Նույն շարքից