Քաղաքական 

Պաշտոնից ազատված դեսպանին նոր պաշտոն կտան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ Մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։ Այդ պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։

Պետական արարողակարգի պետը նստում է ԱԳՆ-ում, ունի բազմաթիվ աշխատակիցներ եւ կազմակերպում է պաշտոնյաների միջոցառումները, հյուրերի ընդունելությունները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից