«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղքը եւ խնդրել է դատաքննությունը իրականացնել արագացված կարգով: Արդյունքում, նրան դատապարտել են մեկ տարի ժամկետով, սական պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան, եւ նա ազատ արձակվեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում