«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երեկվա ասուլիսի ժամանակ խոսել է ԼՂ խնդրից՝ հայտարարելով, որ պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Նրա խոսքերով՝ պետք է ակտիվորեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Դեսպանը մանրամասն խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած տեսակետը, թե չնայած բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին՝ հատկապես առեւտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց: «Հայ-ֆրանսիական տարեկան առեւտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, եւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- ասել է դեսպանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում