Հուլիսի 13-ին, ժամը 19.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Ջրատարի փողոցի վերջնամասում տղամարդու դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները դին դուրս են բերել դաշտամիջյան հատվածից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: