Քաղաքական 

Թրամփը հայտարարել է, որ չեղյալ չի համարելու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է չեղյալ համար Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, հայտնում է  CNBC-ը:

«Ես կարդացել եմ այն մասին, իբր Թրամփը պատրաստվում է չեղյալ համարել պատժամիջոցները: Ես եկամուտ եմ ստացել, գործարքներ էմ կնքել: Ահա թե ինչ եմ ես կարողանում անել: Ինչու պետք է չեղյալ համարեմ պատժամիջոցներն առանց որևէ բան դրա դիմաց ստանալու»,-ասել է ԱՄՆ նախագահը Փարիզ թռչելու ճանապարհին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Ի դեպ, ես միայն ցանկանում եմ լավ գործարք կնքել Ռուսաստան հետ»,-հավելել է Թրամփը:

 

Նույն շարքից