ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը փոխել է Սիրիայի նկատմամբ ֆրանսիական քաղաքականությունը:
«Մեր սկզբունքային առաջադրանքն է արմատախիլ անել ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք որ դրանք լինեն: Ասադի հեռանալն այլևս պարտադիր պայման չէ Ֆրանսիայի համար»,-ասել է Մակրոնը:
Հունիսի վերջին Մակրոնն արդեն հայտարարել էր, որ Ասադին չի դիտարկում որպես Ֆրանսիայի թշնամի և կողմ է ահաբեկչության դեմ պայքարին: