Քաղաքական 

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Պուտինին հրավիրել Սպիտակ տուն, բայց ոչ հիմա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Սպիտակ տուն,սակայն դրա համար դեռ ժամանակը չէ, հայտնում է CNBC հեռուստաընկերությունը:

«Կարծում է, որ հիմա ժամանակը չէ, սակայն իմ պատասխանն է «այո»»,-ասել է Թրամփը Փարիզ մեկնելու ճանապարհին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

ԱՄՆ նախագահի խոսքերով, դա ավելի հեշտ կլիներ անել, եթե ամերիկյան հասարակությունը դեմ չլիներ: Ամեն դեպքում նա նշել է, որ Ռուսաստանի հետ շփումները պարտադիր են. «Հավանաբար Ռուսաստանը  երկրորդ միջուկային գերտերություններ է աշխարհում: Եթե դուք երկխոսություն չունեք, ուրեմ պետք է որ հիմար լինեք»:

 

 

 

Նույն շարքից