Ամերիկյան Billboard-ը հրապարակել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների անունները: Billboard's Top 50 Money Makers of 2016-ի վարկանիշը հասանելի է այստեղ:
Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեն՝ 62,1 միլիոն դոլար եկամուտով: 20 միլիոն պակաս վաստակել է Guns N’ Roses խումբը, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում (42,3 միլիոն դոլար):
Եռյակը եզրափակում է Բրյուս Սփրինգսթոնը, ով ընդամենը 100 հազար դոլար է քիչ վաստակել Guns N’ Roses-ից:
Ցանկում հայտնվել են նաև Դրեյքը, Ադելը, Coldplay խումբը, Ջասթին Բիբերը, Քանյե Ուեսթը և այլոք: