Քաղաքական 

Զախարովան խոսել է ՌԴ քաղաքացիների Հայաստան մուտք գործելու սահմանափակումների մասին

Ռուսաստանի մինչև 14 տարեկան քաղաքացիների մուտքը Հայաստան հնարավոր է միայն հատուկ անձնագրի (загранпаспорт) առկայությամբ, իսկ մեծահասկաները ներքին անձնագրերը կարող են օգտագործել միայն Երևանի և Գյումրիի օդանավակայաններ վայրէջք կատարելու դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան  հիշեցրել է, որ Ռուսաստանում քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է 14 տարեկանից սկսած, ինչով էլ պայմանավորված այդ քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրվում է այլ պայմանով:

Նույն շարքից