Պատրիարխ Կիրիլի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը բացահայտել է, թե ինչ է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենայում, երբ վերջինս ժամանալ է Վալաամ: Նրա խոսքերով, այնտեղ սրբապատկեր է եղել: Այս մասին Վոլկովը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ համացանցի օգտագետրերը կարծել էին, թե Պուտինի ավտոմեքենայում երևացող կարմիր արկղ կնոջ հագուսի մաս է կամ պայուսակ և ենթադրել էին, որ Պուտինն ինչ-որ կնոջ հետ է ժամանել Վալաամ:
Վոլկովը նաև նշել է, որ սրբապատկերը շատ ծանր է եղել և հարմար չէր լինի, եթե նախագահը այն ձեռքը բռնած գնար եկեղեցի: