Քաղաքականություն 

Ռուսական մամուլը նոր տեղեկություններ է հայտնում Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին

analitik.am

Ռուսաստանը լինելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Այս մասին գրում է «Известия» թերթը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին և հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա վերջին:

Աղբյուրը նաև նշել է, որ հանդիպման կազմակերպման գործում  գլխավոր դերակատարը լինելու է Ռուսաստանը, քանի որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների նմանատիպ փորձերը չեն ավարտվել հաջողությամբ:

«Ֆրանսիացիները փորձեցին Երևանն ու Բաքուն նստեցնել բանակցային սեղանի շուրջ, սակայն դա նրանց չհաջողվեց: Պետք է հաստատել է, որ երկխոսությունն ունի սկզբունքային նշանակություն: Եվ հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում նոր պատերազմ չբռնկվեց: Սակայն կողմերի նպատակները և տեսակետները նախկինի նման տարբեր են»,-ասել է աղբյուրը:

Աղբյուրը նաև հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման մասին՝ նշելով, որ հենց այդ ժամանակ է խոսվել նախագահների հանդիպման մասին:

 

 

Նույն շարքից