Հասարակություն 

Զուգարանն ընկած բջջայինը դուրս բերելու փորձի ժամանակ երեք մարդ է մահացել

analitik.am

Դեպքը տեղի է ունեցել Ուզբեկստանի արևելքում: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ գյուղի բնակչուհիներից մեկը վարձել է երկու տղամարդու, որպեսզի վերջիններս դուրս բերեն զուգարանն ընկած բջջայինը:

Երբ վերջիններս իջել են զուգարանի համար փորված փոսը, ուշագնաց են եղել: Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար նրանց վարձած կինը բժիշկ է հրավիրել: Սակայ վերջինս ևս կորցրել է գիտակցությունը, երբ իջել է փոսի մեջ:

Արդյունքում բանվորները մահացել են հենց տեղում, իսկ բժիշկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Գործով քննությունէ  սկսվել:

 

Նույն շարքից