Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ցանկացած պահի կարող է նոր թափով բորբոքվել. Բաքու

analitik.am

Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է նոր թափով բորբոքվել, քանի որ այն աշխարհաքաղաքական խաղի արդյունք է:

Մամեդովի խոսքերով, 25 տարվա պատմություն ունեցող հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է աշխարհաքաղաքական խաղը. «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ցանկացած պահի կարող է նոր թափով բորբոքվել»:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ Մամեդովը նշել է, որ ադրբեջանական կողմը սպասում է հակամարտության արդար լուծմանն ուղղված քայլերի:

 

 

 

Նույն շարքից