Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ-ն պատրաստվում է Մայդանի սցենարը Մոսկվայում կրկնել

analitik.am

ԱՄՆ      կոնգրեսը նախապատրաստվում է ընդունել օրենք, որը  կֆինանսավորի Ռուսաստանի այն ուժերին,  որոնք  կպայքարեն  գործող  իշխանությանը գահընկեց անելու և երկրում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Այդ փաստաթղթի համաձայն, որը պատրաստվել  է      26 հանրապետական-սենատորի և  Ջոն Մաքքեյնի կողմից, պետք է Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանվեն և ռուսական ընդդիադիր ուժերի գործունեության ակտիվացմանը ուղղված գործողություններ սկսվեն, որոնք  կպայքարեն      ներկայիս իշխանության դեմ:  

 

Սենատորները 2015-ից   2018 թվականների ընթացքում  պլանավորում են  ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանում սկսեն  ժողովրդավարության զարգացմանն  ուղղված գործընթացները, որի համար հատկացվելու է 10 մլրդ. դոլար: Այս գումարի մի մասը հատկացվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ի գործուանեության ակտիվացման  համար, հակակոռուպցիոն ծրագրերի , որոշ ՀԿ-ների  գործունեությունը նպատակաուղղված դարձնելու համար:

 

Հիշեցնենք, որ ապրիլի վերջերին   ԱՄՆ-ի  պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլլանդը      հայտրարել էր, որ Ուկրաինայում ժողովրդավարության զագացման համար ԱՄՆ  ծախսել է հինգ մլրդ. դոլար:     Իսկ Ռուսաստանում իրականացվելիք Մայդանի համար Ամերիկան նախապատրաստել է երեսուն հազար մլրդ. դոլար:  

                       

Այս փաստաթուղթը № 2277 տեղադրված է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում ՝   «Պայքար   Ռուսաստանի ագրեսիայի դեմ 2014» խորագրով:  

 

Ամերիկայի քաղաքական կյանքն այսպես է կառուցված՝  Կոնգրեսում մեծամասնական տեղի, նախագահական աթոռի համար հանրապետականներն ու դեմոկրատները պետք  է ակտիվորեն միմյանցից խլեն գաղափարներ ու թեմաներ, հակառակ դեպքում Ամերիկայի քաղաքական մեխանիզմը չի աշխատի:     Այսպիսով՝ ստացվում է, որ թեմաները, որոնք պետք չէ որ հրապարակվեն, դառնում են հանրության սեփականությունը:   

 

Ամերիկայում նախագահական ընտրությունների հետ կապված և դեմոկրատների ներքին անհամաձայնությունների ֆոնի վրա՝ հանրապետականները ուժեղացնում են իրենց ազդեցությունը և  սկսում   քննադատել  դեմոկրատներին և Օբամային:

Վաշինգտոնի դիրքորոշումը՝ կապված   ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ,   մի կողմից կայուն է, մյուս կողմից խնդիրները, որոնք առաջացել են այդպես էլ չլուծված են մնացել:  

Ամերիկացիները պետք է շատ լավ հասկանան, որ ռուսներն ու աշխարհի երկրների մեծ մասը Ռուսաստանի ապագան տեսնում են այլ կերպ՝ կայսրություն կամ ԽՍՀՄ: Եվ ինչքան էլ որ ջանքեր գործադրեն Ռուսաստանի պետականությունը թուլացնելու ուղղությամբ,  նրանք միևնույնն է, անհաջողության կմատնվեն: 

 

Այստեղ միայն մեկ հարց է մնում, թե Ամերիկայի  այս ծրագրերը ովքեր կիրականացնեն՝ ռուս ժողովուրդը, թե միջազգային ինչ-որ կազմակերպություններ: Այսինքն՝ կարող ենք մտածել,  որ Ռուսաստանի ապագան  կամ ռուս ժողովրդի ձեռքում է, կամ՝  արտաքին ուժերի:

 

Շատ կարևոր է գիտակցել, որ  եթե անգամ ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսատանի ապագան ռուս ժողովրդի ձեռքում է, ուրեմն դա այդպես է, իսկ եթե Ռուսաստանի քաղաքացիներից  ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանի ապագան արտաքին ուժերի ձեռքում է, ապա  դա անընդունելի է և  այդպիսի մտածելակերպ ունեցող քաղաքացին չի կարող լինել Ռուսաստանի արժանի զավակը:

 

Այսինքն՝ առաջինը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ երկրորդը՝ ոչ, իսկ եթե նա Ռուսաստանի քաղաքացի չէ, ապա քաղաքացիության օրենքներն ու ազատությունները չեն կարող տարածվել նրա վրա և նա ազատորեն կարող է իրագործել ԱՄՆ-ի չարակամ մտադրությունները, որոնք ուղված են Ռուսաստանում անկայունություն ու անկարգություններ սկսելուն, ինչպես որ եղավ Ուկրաինայում:                  

Նույն շարքից