Հասարակություն 

Կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն.

Ուշադրություն

Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`     11.50C (1977 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C

 

Նույն շարքից