Թուրքիայի խորհրդարանը կրկին երեք ամիս ժամկետով երկարաձգել է արտակարգ դրությունը: Դա արվել է երկրի կառավարության դիմումով, և, ինչպես գրում է Reuters-ը, ձևական բնույթ էր կրում, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը:
Հարկ է նշել, որ ընդդիմադիրները պահանջում էին չեղյալ համարել արտակարգ դրություն, որը, նրանց պնդմամբ, վերածվել է մշտական վիճակի:
Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա հայտարարել է, որ արտակարգ դրությունը չեղյալ կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ կվերանան բոլոր խնդիրները: