ԱՄՆ-ը մտադիր է նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այս մասին հայտնում են արևմտան ԶԼՄ-ները՝ նշելով, որ ամերիկյան իշխանություններն իրենց որոշումը հիմնավորում են Թեհրանի հրթիռային ծրագրով և «թշնամական գործունեությամբ»:
«Իրանը շարունակում է մնալ ԱՄՆ շահերի և տարածաշրջանի կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը»,-ասել է ամերիկացի չինովնիկներից մեկը:
Միևնույն ժամանակ Թրամփն ու կառավարական չինովնիկները խոստովանում են, որ Իրանը կատարում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրի բոլոր կետերը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի զեկույցում: