Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական բաժնի ղեկավար Իդիլ Էսերը մինչև քննության ավարտը կմնա կալանքի տակ: Նման որոշում կայացրել է Ստամբուլի դատարանն այսօր՝ հուլիսի 18-ին: Այս որոշումը վերաբերում է նաև 5 այլ իրավապաշտպանի, որոնց թվում կա գերմանացի և շվեդ:
Դատարանի որոշմամբ, մյուս 4 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է՝ նրանք ազատ են արձակվել երկրից չբացակայելու պայմանով:
Հիշեցնենք, որ բոլոր իրավապաշտպաններին մեղադրում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Թե կոնկրետ որ ահաբեկչական խմբավորման մասին է խոսքը, չի հայտնվում: