Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրվող եղբոր՝ Հուսեյն Ֆերեյդունի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է՝ նա ազատ է արձակվել գրավի դիմաց:
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ նախագահի եղբայրը հոսպիտալացվել է դատարանի շենքից:
Իսկ ահա ISNA-ն իր հերթին հայտնում է, որ երկուշաբթի դատարանը որոշում է կայացրել փոխել խափանման միջոց կալանքը և Ֆերեյդունին ազատ արձակել 8,3 միլիոն դոլար գրավի դիմաց: