Հուլիսի 18-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի տներից մեկում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մարել են հրդեհը և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպումը: