Ստամբուլում հեղեղումների արդյունքում մետրոյի մի քանի կայարաններ հայտնվել են ջրի տակ, քաղաքի որոշ հատվածներում երթևեկը կաթվածահար վիճակում է, հայտնում է NTV-ն:
Ջրի տակ են հայտնվել մեծ թվով ստորգետնյա անցումներ, ավտոկայանատեղիներ, թունելներ, բազմաբնակարան շենքերի առաջին հարկեր:
Տեղի իշխանությունները զգուշացնում են սողանքների վտանգի մասին: Վարորդներին խորհուրդ է տրվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում օգտվել մեքենաներից: