Հասարակություն 

Հրդեհ Վայք քաղաքում

Հուլիսի 18-ին, ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի խորդանոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:36-ին:

Ամբողջությամբ այրվել են տանը կից խորդանոցի փայտե կառուցատարրերը (10 քմ) և խոտածածկույթ՝ մոտ 300 քմ:

Նույն շարքից