Քաղաքական Վերլուծական 

Էրդողանը, Նազարբաևը և Ալիևը տարբեր «աշխարհաքաղաքական» երազներ են տեսնում

Վերջերս կայացավ Նազարբաևի և Ալիևի հանդիպումը: Ադրբեջանական ԶԼՄ-ի հաղոդմամբ՝ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերություններն ու  ղարաբաղյան հակամարտության հարցը: Միևնույն ժամանակ Ալիևը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին Աստանայում կայացած Եվրասիական միության նիստի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար: Սակայն սա այն դեպքն է, երբ «միևնույն մահճակալում քնելը չի նշանակում, որ պետք է նույն երազները տեսնեն»:

 

Հարկ է նշել, որ ավելի վաղ, երբ Ռուսաստանի էկանոմիկայի նախարարը ժամանել էր Ադրբեջան, նա Ադրբեջանին հրավիրել էլ անդամակցել ԵՏՄ-ին, սակայն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը:   Այսինքն, կարելի է ենթադրել, որ Ալիևը Պուտինին, Լուկաշենկոյին և Նազարբաևին չէր հավատացել ու վստահել, երբ նրանք հայտարարել էին, որ այս միությունը միայն  տնտեսական միություն է և քաղաքական որևիցե շահ չի հետապնդում: Ասինքն, այստեղից կարելի է ենթադրել, որ Աստանան և Բաքուն այս հարցի վերաբերյալ ունեն բոլորովին տարբեր տեսակետեր և դիրքեր:

 

 

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, վերջերս, ընդունելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, վերջինիս ԵՏՄ մտնելու ցանկությունը դրական գնահատեց: Նրա խոսքով՝ դա Ղրղզստանի համար մեծ հնարավորություններ է բացում: Հետաքրքրական է, որ Ղրղզստանում փակվել է ամերիկյան  «Մանաս» ռազմական բազան, որը 12 տարի է տեղակայված էր այդտեղ:  Ասում են, որ «Քամին փչում է, ոչ  միայն ծառերը շարժելու նպատակով»:

 

 Թուրքական նախագիծը, որի մասին Նազարբաևն ավելի վաղ հայտնել էր, որը պետք է  միավորեր 200 միլիոն թուրքերի՝ Ալթայից մինչև Միջերկրական ծով,  տապալված է, քանի որ թուրքախոս շատ պետություններ վախեցան ընդգրկվել այս նախագծում՝ զգուշանալով, որ Թուրքիան գերակա դիրք կգրավի այդտեղ:

 

 

Դեռևս  2014 թվականի սկզբներին թուրքական շատ հայտնի «Uluslarası Politika Akademisi» պարբերականը նշել էր, որ երբ աշխարհում ստեղծվում է նոր տարածաշրջանային միավորում, որը տարածվում է Ճապոնիայի սահմանից մինչև ԵՄ-ի սահմաններ, Թուրքիան պետք է կենտրոնանա և կողմնորոշվի:

 

Հիշեցնենք, որ Նազարբաևը ավելի վաղ հայտնել էր, որ կողմ է Թուրքիայի՝ Մաքսային միություն ընդգրկվելուն: Նրա խոսքով՝ այդ քայլով վերջ կդրվեր այն խոսակցություններին, որ Մաքսային միության ստեղծմամբ ցանկանում են վերստեղծել ԽՍՀՄ-ը. «Թուրքիայի նախագահը դիմել է Մաքսային միություն ընդգրկվելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային, այն մեծ երկիր է, սրանով ամեն ինչ աված է»,-հայտարարել է նա:

 

Իսկ ավելի վաղ 2010 թվականի փետրվարին Թուրիքայի ԱԳՆ Դավութօղլուն հորդորել էր ստեղծել Եվրասիական միությունը: «Այս կառույցը կարող է դառնալ տնտեսական զարգացման մեծ ուղի, տնտեսական զարգացման արդյունքում տարածաշրջանում կդադարեն նաև կոնֆլիկտները: Տեսեք, թե ինչպե՞ս են զարգանում  Թուրքիայի  հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տարածաշրջանում նոր զարգացումների հնարավորություններ են ստեղծվում»,-նշել է Դավութօղլուն:  

 

Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն այս առիթով հայտնեց, որ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնվել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հաշվին: Այդ պատճառով էլ, Թուրքիայի համար, որն արդեն  իսկ ԵՄ անդամագրվելու ցանկություն է հայտնել և նաև ցանկանում է անդամակցել Եվրասիական միությանը, բարդ իրավիճակ է ստեղծվում: Այս կոնտեքստում  Ադրբեջանի Եվրասիական միությունում ընդգրկվելու հրավերը այլ հնչեղություն է ստանում: Պաշտոնական Բաքուն այժմ  դժվարին դրության մեջ է գտնվում, «Եթե Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկի կա՛մ Ղարաբաղի անկախացումը, կա՛մ էլ Մաքսային միությունում ընդգրկվելը, Բաքուն կհայտնվի շատ դժվար դրությունում»-, այս մասին հայտնել էր Ադրբեջանի նախկին պետական խորհրդի ղեկավար Վաֆա Գուլուզաձեն:

 

Ամերիկացի հայտնի փորձագետ Ալեքսանդր Մուրինսոնի կարծիքով. «Պուտինը շատ լավ կարողացավ օգտվել ԵՄ-ի անորոշությունից: Նրա կարծիքով՝  Ռուսաստանը Ադրբեջանի շուրջ շրջագծի նման պտտվում է,  Իրանին տեսնում է որպես Արևմուտքի թշնամի, Վրաստանի հանդեպ ունի չեզոք դիրք,  իսկ Թուրքիան մտածում է Եվրասիական նախագծին միանալու ուղղությամբ, այսինքն՝ Ռուսաստանը մեծ հետարքրություն ունի նաև այդ երկրի հանդեպ: Փորձագետը կանխատեսել է, որ հետագայում Ադրբեջանի «միջանցքը» գնալով կնեղանա, մանավանդ երբ Իրանը ակտիվանա ու ասպարեզ դուրս գա»: 

 

 

Այնպես որ, Կովկասում նոր զարգացումներ են սպասվում և այդտեղ աշխարհաքաղաքական ղեկավար դիրք  ունեցող երկրի ի հայտ գալու ժամանակն արդեն մոտ  է...

 

 

Նույն շարքից