Հասարակություն 

Կադիրովը UFC-ի մարզիկներին կոչ է արել ապրելու համար մենամարտի դուրս գալ չեչեն մարզիկների հետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը  UFC-ի մարզիկներին կոչ է արել հանդիպել չեչեն մարզիկների հետ և պարզել, թե ով է ավելի ուժող:

«Մենք UFC-ի մարզիկներին առաջարկում ենք մրցաշարի շրջանակներում հանդիպել «Ախմատ» ակումբի մարզիկների հետ: Տեսնենք, թե ով է ավելի ուժեղ: Կարծում եմ, որ դա հիանալի կլինի: Նրանք կմենամարտեն մինչև վերջ: Դա կլինի մարտ ապրելու համար: Վաղ թե ուշ մենք կապացուցենք, որ մեր մարզիկներն ավելի լավն են»,-ասել է Կադիրովը:

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը մրցավարներին մեղադրել էր չեչեն մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ և վերջիններիս կոչ էր արել բոլոր մարտերն ավարտել նոկաուտով:

 

Նույն շարքից