Քաղաքական 

Թրամփը հերքել է Պուտինի հետ գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել  է տեղեկությունները, թե Համբուրգում Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ ընթրիքի սեղանի շուրջ գաղտնի հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասի նա գրել է թվիթերյան իր էջում:

Նա նաև նշել է, որ ԶԼՄ-ներն ավելի ու ավելի անազնիվ վարք են դրսևորում:

Ավելի վաղ ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Թրամփն ու Պուտինը Համբուրգում հանդիպում են ունեցել, որի մասին որևէ տեղեկություն չի հայտնվել:

 

Նույն շարքից