Սիրիայի նախագահի որդին Հաֆեզ Բաշար Ասադը խոստովանել է, որ սարսափում է իր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Այս մասին նա խոսել է բրազիլական Globo-ի հետ զրույցի ժամանակ:
«Ես Սիրիայի քաղաքացի եմ մյուսների նման: Սա քաղաքացիական պատերազմ չէ, մարդիկ եկել են, որպեսզի զավթեն մեր երկիրը: Սա պատերազմ է ժողովրդի դեմ: Բնակչությունն ու կառավարությունը միավորվել են զավթիչների դեմ»,-ասել է կրտսեր Ասադը:
Վերջինս նաև հավաստիացրել է,որ չի պատրաստվում հեռանալ Սիրիայից և հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կավարտվի:
Հաֆեզ Բաշար Ասադն այս օրերին գտնվում է Բրազիլիայում, քանի որ մաթեմատիկայի օլիմպիադայի Սիրիայի թիմի անդամ է: