Հասարակություն 

ՌԴ ԴԽ-ն վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայում:

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էր ՌԴ պետդուման:

Համաձայնագիրը և դրան կից դրույթները որոշում են, թե ինչպես է ձևավորվելու խմբավորումը, որն է լինելու դրա նպատակները, որտեղ է այն տեղակայվելու և ինչպես է օգտագործվելու:

Նշվում է, որ միավորված խմբավորումը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգությունն ապահովելու համար:

Մանրամասն՝ այստեղ

 

 

Նույն շարքից