Իրանը քննադատել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու փաստը և հայտարարել է, որ դիմելու է պատասխան քայլերի: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արտգործնախարարին:
Նշվում է, որ պատասխան միջոցները վերաբերելու են ֆիզիկական անձնանց և ընկերությունների: Ցուցակը հրապարակվելու է մոտ օրերս:
Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, ԱՄՆ-ը հայտարարել իրանական ևս 18 ընկերության և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին: