Հասարակություն 

Օձ՝ բնակարանում

Հուլիսի 19-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի հյուրասենյակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 19-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից