Քաղաքական 

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ խոսել է որդեգրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում G20-ի գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ  ողջունել է վերջինիս, ինչից հետո նրանք խոսել են որդեգրված երեխաների մասին: Այս մասին Թրամփը հայտնել է The New York Times-ին:

Թրամփը նշել է, որ ընթրիքի ժամանակ Մելանյա Թրամփը նստած է եղել սեղանի մյուս կողմում՝ Պուտինի հարևանությամբ: Ինքը գնացել է ողջունելու Մելանյային և միևնույն ժամանակ ողջունել է նաև Պուտինին:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ զրույցը տևել է մոտ 15 րոպե. «Զրուցել ենք տարբեր թեմաների մասին: Իրականում շատ հետաքրքիր էր: Մենք խոսել ենք նաև որդեգրման մասին»:

 

Նույն շարքից