Հասարակություն 

Ամերիկացի հայտնի սենատորի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել

Ամերիկացի հայտնի սենատոր Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի արագ զարգացող ուռուցք է հայտնաբերվել, հայտնում է միջազգային մամուլը:  80-ամյա սենատորին վիրահատել են, նա այս պահին վերականգնողական փուլում է գտնվում:

Հայտնվում է, որ Մաքքեյնի առողջական վիճակը լավ է, նա կազդուրվում է:

Թրամփն իր հերթին առողջություն է մաղթել սենատորին՝ նշելով, որ վերջինս միշտ պայքարող է եղել:

Մաքքեյնին իր աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

 

Նույն շարքից