Հասարակություն 

Թուրքիան Գերմանիային զգուշացրել է Էրդողանի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին

Թուրքիան Գերմանիայի իրավապահներին զգուշացրել է Համբուրգում G20-ի գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հնարավոր մահափարձի մասին, հայտնում է Welt-ը:

Համապատասխան փաստաթուղթն ուղակվել է հուլիսի 6-ին՝ գագաթաժողովի մեկնարկի նախորդ օրը: Նամակում նշվել է նաև ենթադրյալ մարդասպանի անունը:

Հիշեցնենք, որ Համբուրգում բարձրագույն մակարդակով հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 7-8-ին:

 

Նույն շարքից