Հասարակություն Տնտեսություն 

Կապարե ներքնազգեստները ճապոնացիներին կպաշտպանեն ճառագայթումից

analitik.am

Ճապոնական ընկերությունը սկսել է հակաճառագայթային ներքնազգեստների և լողազգեստների արտադրությունը: Տվյալ նորարարությունը մշակվել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ֆոնին:

Նոր լողազգեստները պատրաստվել են բիոռետին կոչվող յուրօրինակ նյութից: Այն կարող է իր սեփականատիրոջը պաշտպանել աղտոտված ջրում ռադիացիայից: Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել Yamamoto Corporation ընկերության շտաբ-գրասենյակում:

Իսկ հակառադիացիոն ներքնազգեստները պատրաստվել են կապարից: Մոտ 3.5 կգ կշռող ներքնազգեստը գամմա-ճառագայթների վնասակար չափաբաժնից պաշտպանում է ողնաշարի և որովայնի ներքին հատվածը: Նման ներքնազգեստ խորհուրդ է տրվում կրել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի հետևանքները չեզոքացնող անձանց:

Լողազգեստները կվաճառվեն 105.000 յենով (մոտ 1000 դոլար), իսկ ներքնազգեստները` 80.850 յենով (մոտ 780 դոլար), գրում է Federal Post-ը:

Նույն շարքից